
ՄԱՅԻՍԻ 28-29, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, #tvapatum15
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
Սունջեմ Քոչեր
Սունջեմ Քոչերը Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում հանրային կապերի եւ տեղեկատվության դասախոս է:
Լեսլի Թորնթոն
Լեսլի Թորնթոնը լրագրության եւ զանգվածային հաղորդակցության
Քրոնքայթի դպրոցի դասախոս է:
Նինո Մաճարաշվիլի
Նինո Մաճարաշվիլին «JumpStart Georgia» կազմակերպության լրագրողն է եւ մեդիա համակարգողը:
Ալեքսանդր Պոլիվանով
Ալեքսանդր Պոլիվանովը Meduza.io կայքի նոր ժանրերի եւ հատուկ նախագծերի պատասխանատուն է:
Թվապատումը միջազգային մեդիա կոնֆերանս է, որը նպատակ ունի ներկայացնելու թվային միջավայրում մեդիա բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, ձեռքբերումներն ու միտումները:
Թվապատումը հարթակ է՝ ծանոթանալու լրագրողական նոր ձևաչափերին եւ գործիքներին, մեդիա ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման միջազգային ու տեղական փորձին, տեղեկատվության տարածման նոր հարթակներին ու լսարանի հետ հաղորդակցման ժամանակակից ձևերին։
Կոնֆերանսը բաց է լրագրողների, մեդիա կազմակերպությունների, հաղորդակցության մասնագետների, ուսանողների, մեդիայում նոր գաղափարներ առաջարկողների և որոնողների համար։
