Լեսլի Թորնթոն

Leslie Thornton

Լեսլի Թորնթոնը Արիզոնայի պետական համալսարանի Լրագրության եւ զանգվածային հաղորդակցության Քրոնքայթի դպրոցի մուլտիմեդիա լրագրության դասախոս է:
Մանկուց հետաքրքրվել է պատմվածքներով, արվեստով եւ տեղեկատվության տարածմամբ:
7 տարեկանում իր առաջին ձեռագիր եւ ձեռքով պատկերազարդված թերթը ստեղծելուց հետո անցում է կատարել դեպի իրական թերթեր` աշխատելով որպես թղթակից, գրող, խմբագիր, լուսանկարիչ, թերթերի ու ամսագրերի դիզայներ եւ այլն:
Նրա հետազոտությունը լրագրության փոփոխվող ձեւերի եւ տեղեկատվության տարածման մասին է: Այժմ աշխատում է էլեկտրոնային սոցիալական արվեստի մասին գրքի վրա: Առաջին անգամ է այցելում Հայաստան:
Թվապատում կոնֆերանսին Լեսլի Թորնթոնի բանախոսության թեման է` «Լրագրողական պատմություններն այսօրվա թվային աշխարհում»:
Տարածիր սոցիալական մեդիայով`

Comments are closed.