Գեղամ Վարդանյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի պրոդյուսերն է:
Կրթությամբ ֆիզիկոս է, սակայն վերջին 15 տարիներին զբաղվում է լրագրությամբ:
Հեռուստալրագրող է, 1999-2003 թվականներին աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում:
2003 թվականից միացել է Ինտերնյուս Հայաստանին (այժմ` Մեդիա նախաձեռնությունների կենտրոն): Հեռուստատեսային եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ է:
Հետարքրվում է ավանդական մեդիայի խնդիրներով եւ հետեւում է սոցիալական մեդիայի զարգացումներին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դասընթացավարների թիմի անդամ է:
Թվապատում կոնֆերանսին Գեղամ Վարդանյանի բանախոսության թեման է՝ «Թվապատման այբբենարան. մուլտիմեդիա հարցաշար»:
Տարածիր սոցիալական մեդիայով`
