Սեդա Գրիգորյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի մեդիա արտադրության համակարգողն է, «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը:
Մեդիա դաշտ մուտք է գործել «Ինտերնյուս»-ի (այժմ` Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) «Մանկական խաչմերուկ» տարածաշրջանային պատանեկան հաղորդաշարի շրջանակներում:
Ավարտել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա բաժինը:
Սովորել է Ֆլորիդայի համալսարանի մեդիա արտադրության բաժնում:
«ՍիվիլՆեթ»-ի աշխատանքի շրջանակներում մասնակցել է իրադարձությունների լուսաբանումների Լիբանանից եւ Սիրիայից (Քեսապահայերի գաղթը), Ստամբուլից (Ցեղասպանության հիշատակման արարողություններ), ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններից:
Թվապատում կոնֆերանսին Սեդա Գրիգորյանի բանախոսության թեման է` «Լսարանը քո ափում, դու` լսարանի»:
Տարածիր սոցիալական մեդիայով`

