Ալեքսանդր Պոլիվանովն ավարտել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:
2005 թվականին աշխատել է Gazeta.ru կայքի «Բիզնես» բաժնում, մեկ տարի անց` Lenta.ru-ում` որպես տնտեսական լուրերի խմբագիր, այնուհետեւ որպես բաժնի ղեկավար:
2013 թվականի վերջին դարձել է Lenta.ru-ի գլխավոր խմբագրի տեղակալ: Գալինա Տիմչենկոյին գրաքննության հետեւանքով Lenta.ru-ից ազատելուց հետո աշխատանքի է անցել «Վեդոմոստի»-ում` որպես գլխավոր խմբագրի տեղակալ:
2014 թվականի դեկտեմբերից աշխատում է Meduza.io կայքում. նոր ժանրերի եւ հատուկ նախագծերի պատասխանատուն է:
Թվապատում կոնֆերանսին Ալեքսանդր Պոլիվանովի բանախոսության թեման է՝ «Ինչու՞ են լրատվական խմբագրությանը անհրաժեշտ նոր ձևաչափեր» եւ «Ինչպես աշխատել ուղիղ եթերում. օնլայն հեռարձակում եւ քրոնիկոն»:
Տարածիր սոցիալական մեդիայով`

