Հրաչ Բայադյանը մշակութաբան է, ապրում է Երեւանում, Հայաստան:
Նա Երեւանի պետական համալսարանի դասախոս է, ղեկավարում է «Հաղորդակցություն, մեդիա եւ հասարակություն» մագիստրոսական ծրագիրը Ժուռնալիստիկայի ֆակուլտետում եւ, ի թիվս այլ դասընթացների, դասավանդում «Մեդիայի եւ մշակութային ուսումնասիրություններ»:
Նրա վերջին տարիների հոդվածները վերաբերում են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների քաղաքական, սոցիալական եւ մշակութային նշանակություններին, ետխորհրդային մեդիամշակույթին եւ քաղաքային տարածության փոփոխություններին, ռուսական-խորհրդային օրիենտալիզմին եւ մշակութային ինքնության հարցերին:
Նրա հրապարակումների թվում են՝ “Boredom” and “Hierarchy” in Atlas of Transformation, JRP-Ringier, 2010 (Project Monument to Transformation 1989-2009, Tranzit, Prague); Becoming Post-Soviet, Series: Documenta 13: 100 notes – 100 thoughts, No. 059, Hatje Cantz, 2012; “The Soviet Sixties: Forms of Cultural Resistance” in Sweet Sixties: Specters and Spirits of a Parallel Avant-garde, ed. by G. Schollhammer and R. Arevshatyan, Berlin: Sternberg Press, 2014:
Տարածիր սոցիալական մեդիայով`
