Գեմաֆին Գասպարյանը «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է:
Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կոմպյուտորային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, այնուհետ կրթությունը շարունակել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնում:
2009-2013 թվականներին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եղել է Վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար, կառավարման փորձագետ:
2013 թվականին Քրիստինե Արմենակյանի հետ հիմնադրել է «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո գործում է «Բուն TV»-ն:
Թվապատում մեդիա կոնֆերանսին Գեմաֆին Գասպարյանը գործընկեր Քրիստինե Արմենակյանի հետ միասին կներկայացնի «Ոչ կոմերցիոն մեդիայի դժվարություններն ու հնարավորությունները»:
Տարածիր սոցիալական մեդիայով`
