Սունջեմ Քոչեր

suncem kocerՍունջեմ Քոչերը Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի հանրային կապերի եւ տեղեկատվության դասախոս է: Մարդաբանության, հաղորդակցության եւ մշակույթի դոկտորի աստիճան է ստացել Ինդիանա համալսարանում 2012 թվականին:
Քոչերի հոդվածները հրապարակվել են «International Journal of Middle East Studies»-ում, «American Ethnologist»-ում, «New Media & Society»-ում, «Global Media Journal» եւ այլուր:
Քադիր Հաս համալսարանում Քոչերը դասավանդում է համոզում եւ քարոզչություն, լրատվության մշակույթ, մեդիա ռազմավարություն եւ քաղաքականություն, հաղորդակցական արշավներ, հանրային ելույթներ:
Սունջեմ Քոչերը նաեւ թուրքական «IMC TV»-ի մեդիայի, լրատվության մշակույթի եւ կինոյի մասին հաղորդման պրոդյուսերն ու վարողն է:

 

Թվապատում կոնֆերանսին Սունջեմ Քոչերի բանախոսության թեման է` «Միջոցների հայթայթման օնլայն արշավներ. քրաուդֆանդինգ»:
Տարածիր սոցիալական մեդիայով`

Comments are closed.