Նինո Մաճարաշվիլի

Nino Macharashvili

Նինո Մաճարաշվիլին վրաստանյան «JumpStart Georgia» կազմակերպությունում զբաղվում է տվյալների լրագրությամբ եւ հետազոտությամբ:
«JumpStart Georgia»-ի թիմին միացել է 2012 թվականի դեկտեմբերին` որպես լրագրող եւ «Վիզուալիզացնելով լուրերը Վրաստանում» նախագծի ղեկավար:
Նա նաեւ տվյալների լրագրություն եւ վիզուալ հաղորդակցություն է դասավանդում Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA):
Նինոն ստեղծարար եւ մեդիա ձեռնարկությունների մագիստրոսի կոչում է ստացել Միացյալ թագավորության Ուորվիքի համալսարանում, լրագրության բակալավրի կոչում` Թբիլիսիի պետական համալսարանում:
Թվապատում կոնֆերանսին Նինո Մաճարաշվիլիի բանախոսության թեման է` «Հարավային Կովկասում թվապատման բերկրանքն ու մարտահրավերները»:
Տարածիր սոցիալական մեդիայով`

Comments are closed.